Հուլիսի 29 վաղ առավոտյան մեր խումբը ուղևորվորվեց Վաղաշենի բնապահպանական ճամբար։ Մինչ Վաղաշենի բնապահպանական ճամբար հասնելը`ունեինք հարենաճանաչողության կարևոր քայլ, հայրենագիտական կանգառներ

Առաջին կանգառը Բերդկունք կամ Սպիտակ ամրոցն էր, հաղթահարեցինք բարձունքը, իսկ բարձունքից տեսարանն աննկարագրելի էր։

Հաջորդ կանգառը հրաշագեղ Հայրավանքն էր

Վաղաշենի բնապահպանական ճամբարում մեզ դիմավորեցին միջին դպրոցի ճամաբարականները։ Նրանց խմբի ղեկավարը հերթափոխը հանձնեց մեզ։

Մեր Էմիլը, ով բազմիցս եղել է Վաղաշենի բնապահպանական ճամբարում, նորաթուխ ճամբարականներին ներկայացնում է բնապահպանական ճամբարի կանոնակարգը և իհարկե օրակարգը։Մեր խմբին են միացել նաև Մարտունի քաղաքից պատանի ճամբարականներ` Արթուրը, Դավիթը և Ալեքսը։

Օրը ավրատեցինք լողով և խարույկով։

Երկրորդ օրը բավականին հագեցած էր։Օրը սկսեցինք մարզական պարապմունքով։ Մարզական խաղերերից խաղացին ֆուտբոլ, վոլեյբոլ և բասկետբոլ։ Ունեցանք լողի ժամեր, լողափնյա խաղեր։ Երեկոյան կրկին հավաքվեցինք խարույկի շուրջ և ամփոփեցինք օրը։

Երրորդ օրը մոտենում էր հրաժեշտի պահը։ Ճամբարի տարածքը մարքրեցիքէ և կոկիկ հանձնեցինք հաջորդ հերթափոխին։Այսքանով չավրտվեց մեր ճամբարը։ Մենք ունեցանք վերջին հայրենագիտական կանգառը` Ծակքար ( կամ Կոռքար)։