Համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ և Վայոց ձորի Հերհեր գյուղի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Ֆլորա Դավթյան, Արման Խլղաթյան

Վայրը՝ Հերհեր գյուղի դպրոցի բակ

Օրը՝ հուլիսի 15

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել համատեղ մարզական խաղեր տարատարիք ճամբարականների հետ
  • Նպաստել առողջ ապրելակերպին
  • Նպաստել դիմացկունության, ճարպկության, արագավազության, շարժունակության զզարգացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ  նրանց  օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական  հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություններ՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․
  • Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երկու կամ երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: