Հետաքրքիր հարցազրույց հայ տաղանդավոր մարդու՝ արձակագրի, դրամատուրգի, հրապարակախոսի, սցենարիստի, կինոռեժիսոր, խմբագրի և վերջապես գեղանկարչի մասին։Հետաքրքիր էր գրողի մասին նրա մեկնաբանությունը։ Իսկապես որ մարդու մեջ տաղանդ ի վերուստ է լինում։Աստված է դնում մարդում մեջ այն։
Գրող ասելով` հասկանում ենք գեղարվեստական խառնվածք, ոչ թե մարդ, որը զբաղվում է գրականությամբ։ Սրանք (այս վերջինները) շատ են, զբաղվում են, և սրանց ստեղծում են կառավարությունն ասեմ, թե համալսարաններն են ստեղծում։ Իսկ գրողին ստեղծում է Աստված։ Դժբախտաբար: Գրողն ամենադժբախտ երևույթն է։ Գրո՛ղը։ Կարող եմ ասել, որ քաղաքակրթությունը գրողների արգասիքն է։ Եթե գրողները չլինեին… Գրող ասելով` գեղարվեստական խառնվածքը նկատի ունեմ, ոչ միայն գրող, այլև նկարիչ, երաժիշտ… Գեղարվեստական խառնվածքը քաղաքակրթության հիմքն է։ Ընդ որում, ես քեզ մի զարմանալի բան կարող եմ ասել. գեղարվեստական խառնվածք էր Քրիստոսը։ Տես, քաղաքակրթության նոր փուլ ստեղծեց Քրիստոսը: Այսինքն` մենք ապրում ենք քրիստոնեական երկրում, որտեղ ամբողջ մշակույթը քրիստոնեական է։ Մինչև Քրիստոսը ուրիշ մշակույթ էր։ Ամբողջ մշակույթը, Վերածնունդը մեծագույն երևույթ է։ Ասացի գեղարվեստական խառնվածք է նա` Աստծու ստեղծած։

Համաձայն եմ այն մտքի հետ, որ ստեղծագործելը հոգեվիճակ է, որ այն բխում է ներսից ։
Այդ բոլորը ներսից են գալիս։ Դրսից եկող բաներով գրականություն չես ստեղծի։ Ուրիշ բան է քո ներսից եկողը, դու ամեն ինչ տեսնում ես. ապագա ես տեսնում, մարդկային կերպար ես տեսնում, վերլուծում ես, շուտ էլ հասկանում ես մարդուն։ Երբ դու այդ ամբողջը ունես, հետո կարող ես առարկաները հարմարեցնել։ Օրինակ, մեծագույն տառապանքից, ի՛մ տառապանքից, հոգեկան տառապանքից ես ստեղծեցի «Աղի կոմսը»։ «Աղի կոմսը», որտեղ կերպարներն իմ միջից են դուրս եկել։ Չկա՛ն այդ մարդիկ։ Ոչ մեկը գոյություն չունի։

Ամեն գրող, իհարկե ունի իր գրելու ոճը, լեզվական կուլտուրան, որակով, որով առանձնանում է մյուսներից։Իսկապես պետք է զգալ, աս նրբությունները գրելու համար։
Ե՛վ լեզվական կուլտուրան, և… Որովհետև նյութը գալիս էր։ Լեզուն, շարահյուսությունը կապված են ճշգրտության հետ։ Իսկ ճշգրտությունը նշանակում է շատ փոքր տարածքի մեջ տեղավորել մեծ բաներ։ Ուրեմն, արվեստը, գրականությունը ճշգրտության արտահայտություն է։ Տես, երկու բան այնտեղ էլի ասում էի։ Նկարչության մեջ, երաժշտության մեջ, գրականության մեջ բառը, խոսքը։ Իրար կողքի երկու բառ կարող են լինել, երրորդը որտե՞ղ կարող է լինել։ Շատ բարդ բան է, որ, ուրեմն, աշխատանքով չես կարող անել, սա պիտի արդեն ներսից զգաս։ Լեզվի զգացողությունը ամենակարևորն է։