Ճամբարային երրորդ օրը բավականին հագեցած էր: Սեբաստացի, մարտիրոսցի ճամբարականների և Վայքի պատանիների հետ կազմակերպեցինք մարզական էստաֆետային խաղեր՝ գնդակախաղեր, Քվեստ, տրամաբանական խաղեր:

Ֆ-բ ֆոտովիդեոշար

Որից հետո, ճամբարականների հետ կատարեցինք օրացույցով նշանակված հուլիս ամսվա կրթահամալիրային ֆլեշմոբերը՝ մաթեմատիկա, մայրենի, անգլերեն:

Ընկեր Հասմիկի հետ ունեցանք հետաքրքիր պարուսուցում՝ Կարնո քոչարի, Բուլուլ, Էջմիածին, Կարմիր ֆստան:

Երեկոյան գյուղական քայլքի ընթացքում հանդիպեցինք նաև մի խումբ սեբաստացի և մարտիրոսցի ճամբարականների, ովքեր դիմավորում էին գառների հոտը:

Ֆ-բ լուսաբանումը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Սեբաստացիները Մարտիրոսի գյուղական ճամբարում. Մաուգլիաշար….