Մանկավարժական գարնանային բաց ճամբարը շարունակվում է: Հյուսիսային դպրոցում օրն սկսեցինք միջավայրի խնամքով: Աշխատանքային փոքր խմբերով աշխատում էինք. մի խումբը «Մեխ» պուրակն էր մաքրում կուտակված աղբից, մի այլ խումբ Խաղողի և գինու դպրոցում գինի էր շշալցնում, մյուսներն էլ աշխատում էին Քանդակի ակումբում: Մայր դպրոցի մարմարյա սրահում մասնակցեցինք երաժշտական ընդհանուր պարապմունքին։ Այնուհետև մասնակցեցինք մարզական ակումբի պարապմունքներին` հրաձգության,նետաձգության:

Տեսանյութը՝ Քրիստինե Շահբազյանի