Ժամանակահատված՝  մարտ ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Նպատակ`

  • «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի նպատակն է արձանագրելու սովորողների տեխնոլոգիական կարողություններն ու հմտությունները
  • տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության, խնամքի ձևավորում միջավայրի նկատմամբ

Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ-պարտեզ, ուսումնական ագարակ, Ջերմոց-լաբորատորիա

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ, գունավոր թղթեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ, կավ, ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • անհատական նեթբուք-նոթբուք
  • ֆոտոխցիկ
  • գունավոր թղթեր
  • ժապավեններ
  • սոսինձ
  • մկրատ
  • կավ
  • ջրաներկ, գուաշ, վրձին, այլ նյութեր

Նախագծի իրականացումը ըստ գործունեության  ձևերի.

Առաջարկվող տեխնոլոգիական աշխատանքներ՝

Լեզվագործունեություն

Բանավոր և գրավոր պատումներ մայրիկների մասին (նկարագրել, բնութագրել մայրիկներին)

Բնագիտություն + մեդիա

Իրականացնելու ենք Իմ թաղարը նախագիծը