Սելենտեն Ֆրենեն Մանկավարժական ինվարեանտներ մեթոդական ձեռնարկով առաջարկում է մանկավարժական, հոգեբանական, սոցիալական, գործնական մեթոդներ, որոնք սկբունքորեն տարբերվում, նույնիսկ հակադրվում են ավանդական դպրոցների մեթոդներին։Սա մանկավաժության զարգացման այլընտրանքային առաջարկ է, որը հնարավորությունէ տալիս նոր տեսանկյունից դիտարկել թե՛ մանկավարժությունը, թե՛ սովորողին, թե՛ դասավանդման մեթոդներն ու սկզբուքները։
Առհասարակ երեխային, տվյալ դեպքում սովորողին, ուսումնական գործունեության մեջ ներգրավվելու, նրա հոգու խորքը հասնելու և վերցնելու համար, առաջարկում է լինել նրա հետ հավասար դիրքում, հասկանալ երեխայի վարքի դրսևորումները, հոգեկան-հուզական խռովքները, հակառակվելու, չհնազանդվելու, անընդհատ պայքարելու և չաշխատելու նրա դրդպատճառները։Ինվարիանտներն ուսումանսիրելով հասկանում ես,որ պետք է գտնել նոր մեթոդ,մեկ այլ միջոց օգնելու երեխային, նրա մեջ աշխատելու ցանկություն առաջացնել, համագործակցել նրա հետ, մոտիվացնել՝ ելնելով նրա նախասիրություններից, հետաքրքրություններից ու ցանկություններից։ Անհրաժեշտ է միշտ նպաստել երեխաների հաջողությանը, ձեռքբերումներին, որակական աստիճան տալ նրա աշխատանքին,գնահատել ըստ արժանավույնս,մոտիվացնել, ոգևորել՝ բարձրացնելով ավելին անելու ցանկությունը։Մանկավարժի հիմնական խնդիրը, կարևոր նպատակը պետք է լինի սովորողի մեջ ապագայի մարդու բարձր որակներ,հատկանիշներ ձևավորելը, հասարակության մեջ նրա լիարժեք դրսևորում գտնելը, բարոյական իրավունքներն ու պարտականություններն գիտակցող խոհուն, առողջ դատողությամբ անհատ ձևավորելը։
Հեղինակային մանկավարժությունը մեզ տալիս է նման հնարավորություն ինվարիրանտներից, ուղղություններից օգտվել և ձևավորել ապագայի ողջախոհ անհատին։